Հաճախ տրվող հարցեր

Մեկ անձի կամ թիմի կողմից ներկայացված մեկից ավելի ծրագրերը համարվում են վավեր։ Սակայն, ամեն դիմումը պետք է ցույց տա կոնկրետ սահմանված ծրագիր և լինի լիարժեք ներկայացված փաստաթղթերում (տե՛ս դիմումի ֆորմալ չափորոշիչները)։

Միանշանակ դիմե՛ք։ Social Impact Award ծրագրին մասնակցելով ոչինչ չեք կորցնում, իսկ դասընթացները և շփումը այլ մասնակիցների հետ կօգնեն հստակեցնել Ձեր գաղափարը։ Հատկապես, եթե Ձեր գաղափարը դեռ շատ "հում" է, սա հրաշալի հնարավորություն է մշակել այն։

Նույնիսկ շատ նախնական գաղափարային փուլում գտնվող նախագծերը հնարավորություն ունեն հաղթել Social Impact Award ծրագրի դրամաշնորհը։ Պարզապես անհրաժեշտ է ունենալ լավ մտածված գաղափար և աշխատանքային թիմ, որը կարող է իրագործել այն։

 

Որպես Social Impact Award ծրագրի հաղթող, դուք պարտավոր եք մասնակցել SIA Europe գագաթնաժողովին, որտեղ կներկայացնեք Ձեր նախագծի զարգացումը միջազգային համայնքին։ Սա հնարավորություն է տալիս ոգեշնչել մյուսներին և ցույց տալ, որ հրաշալի գաղափար ունեք։

 

 

Այո՛ իհարկե։ Եկե՛ք և միացեք մեզ Social Impact Award-ի բոլոր միջոցառումներին: Բոլոր դասընթացները, մեկնարկային միջոցառումն ու մրցանակաբաշխությունը անվճար են, և մենք ջերմորեն ողջունում ենք բոլոր հետաքրքրված անձանց: Գրանցումը պարտադիր չէ, թեև մենք կգնահատենք եթե գրանցվեք, քանի որ այն օգնում է մեզ պլանավորման հարցում: Մենք ուրախ կլինենք Eventbrite-ում ստանալ Ձեր մասնակցության հաստատումը:

Նույնիսկ եթե ամռան ընթացքում չեք կարողանալու ժամանակ հատկացնել Ձեր նախագծին, դեռ կարող եք օգուտ քաղել Social Impact Award-ին դիմելուց: Ձեր նախագիծը կհրապարակվի https://armenia.socialimpactaward.net/ կայքում և կներկայացվի լայն հանրությանը: Ավելին, Դուք կարող եք օգուտ քաղել սեմինարներից և Ձեր նախագծի գաղափարի զարգացմանն նպաստող արժեքավոր խորհուրդներից: Սակայն, Դուք իրավասու չեք լինի ստանալ Social Impact Award-ի եզրափակիչ տոմսերից մեկը, քանի որ դրանք վերապահված են այն նախագծերի և նախագծային թիմերի համար, որոնք ամռան ամիսներին կարող են աշխատել իրենց գաղափարների վրա։

Եթե ունեք լրացուցիչ հարցեր, այցելեք https://armenia.socialimpactaward.net, մեր ֆեյսբուքյան էջը կամ կապվեք մեզ հետ մեր առցանց կոնտակտային ձևանմուշի միջոցով:

Դիմումատուները հաստատում են, որ համապատասխանում են մրցույթի կանոններին և ընդունում են նախընտրական թիմի և ժյուրիի որոշումները:

Ձեր դիմումի վերաբերյող բոլոր իրավունքները, իհարկե, պատկանում են Ձեզ: Մենք կհրապարակենք Ձեր նախագծի կարճ նկարագրությունը մեր կայքում և կպահենք այն մեր հաղորդակցության և մեդիա փաստաթղթերում, որպեսզի Ձեր գաղափարը ոգեշնչի այլ ուսանողների և այլ անձինք (մամուլ, հավանական գործընկերներ, կամավորներ) կարողանան տեղեկանալ Ձեր նախագծի մասին: Ներկայացված գաղափարների բոլոր իրավունքները, իհարկե, պատկանում են այն ներկայացնող թիմին:

Եթե դուք մրցանակի եզրափակիչ փուլ անցածներից եք, ապա պատասխանատվություն եք ստանձնում Ձեր ամռան մեծ մասը (հուլիս-սեպտեմբեր) նվիրել Ձեր նախագծին: Ելնելով Ձեր նախագծի զարգացվածության փուլից՝ սա ներառում է բիզնես մոդելի և հայեցակարգի մշակում, Ձեր գաղափարի առաջին նախատիպերը և իրականացմանն ուղղված առաջին քայլերը: Social Impact Award-ը հնարավորություն է տալիս Ձեզ՝ որպես եզրափակիչի մասնակից, ինտենսիվորեն նվիրվել Ձեր նախագծին և կարճ ժամանակում կատարել մեծ քայլեր:

Բացի այդ, մենք Ձեզ առաջարկում ենք աշխատանքային տարածք` գրասենյակային ենթակառուցվածքով և սոցիալական ձեռներեցների համաշխարհային ցանցին հասանելիություն: Սա արվում է Իմփաքթ Հաբ Երևանին անդամակցության միջոցով և հասանելի է Ձեզ 2022 թվականի օգոստոս- սեպտեմբեր ամիսների ընթացքում: Այդ ժամանակահատվածում ձեզանից նաև պահանջվում է պարբերաբար զեկուցել Social Impact Award թիմին՝ Ձեր նախագծի զարգացումների մասին: Այսպիսով, Դուք կարողանում եք ներկայացնել Ձեր նախագիծը և դրա առաջընթացը մյուս ուսանողներին և ապագա հնարավոր գործընկերներին և աջակիցներին:

Empowering youth to make a difference.