Հայտադիմումներ չեն ընդունվում
Social Impact Award-ի ինկուբացիային մասնակցելու հայտադիմումներ ներկայումս չեն ընդունվում։
Ստեղծեք Ձեր Գաղափար
Սկսեք համառոտ նկարագրությամբ և այնուհետև լրացրեք մյուս դաշտերը: Դուք կարող եք Ձեր նախագիծը պահպանել և այն շարունակել ավելի ուշ:
Հրավիրեք Ձեր թիմին
Էլ․ փոստով հրավերներ ուղարկեք Ձեր թիմի անդամներին: Երբ նրանք միանան հարթակին և լրացնեն իրենց պրոֆիլները, նրանք կկարողանան Ձեզ հետ միասին խմբագրել դիմումը:
Համապատասխանության չափանիշներ
Մասնակցության միասնական պայմաններն օգնում են մեզ աջակցել երիտասարդներին սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում իրենց առաջին քայլերն անելիս։ Դիմելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջները՝
- Դիմող թիմի հիմնական կազմի բոլոր անդամները պետք է լինեն 14–30 տարեկան, քանի որ ծրագիրը նախատեսված է երիտասարդների համար։
- Կարելի է ներկայացնել ինչպես դեռ չիրագործված գաղափարներ, այնպես էլ իրականացման սկզբնական փուլում գտնվող նախագծեր։ Վերջիններիս դեպքում նախագիծը պետք է մեկնարկած լինի նախորդ տարվա հունվարի 1-ից հետո։
- Հայտը ներկայացնելու պահին նախագիծը չպետք է արտաքին աղբյուրներից ստացած լինի ընդհանուր առմամբ 6000 եվրոն գերազանցող պաշտոնական մեկնարկային ֆինանսավորում՝ ներդրումների, դրամաշնորհների, դրամական մրցանակների կամ այլ ձևով։
- Դիմորդը չպետք է նախկինում նույն գաղափարով մասնակցած լինի SIA-ի ինկուբացիոն ծրագրին կամ նախորդ տարիներին արժանացած լինի Social Impact Award մրցանակին։
Ծրագրի նորույթներ
Մեր ծրագրի մնացյալ առաջարկների, ինչպես նաև աջակցող միջոցառումների վերաբերյալ մանրամասները կարող եք գտնել մեր կայքում:
Ժամանակացույց
-
Հայտերի ընդունում
Առաջին քայլն արեք այստեղ․ հայտ ներկայացրեք մեր երկրում իրականացվող ինկուբացիոն ծրագրին մասնակցելու համար։
-
Հայտերի ընդունման ավարտ
Հայտերի ընդունումն ավարտվել է։ Փորձագետներից կազմված ժյուրին այժմ սկսում է գնահատել ներկայացված հայտերը։
-
Եզրափակչի մասնակիցների հայտարարություն
Ինկուբացիոն ծրագրի համար ընտրված ամենախոստումնալից նախաձեռնությունները կներկայացնենք այդ առիթով կազմակերպվող միջոցառմանը։ Մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար։
-
Հետադարձ կապ
Ինկուբացիոն ծրագրում չընդգրկվելը ճանապարհի ավարտը չէ։ Բոլոր դիմորդները կարող են մեր փորձագիտական ժյուրիից ստանալ իրենց հայտի վերաբերյալ դիտարկումներ և խորհուրդներ՝ շարունակելու իրենց նախաձեռնության զարգացումը։
